Բելառուսական կողմին բողոքի հայտագիր է ներկայացվել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Բելառուսի ԱԳՆ խոսնակին․


Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:


Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է: